Սերժ Սարգսյան. Ջերմ, եղբայրական կապեր են հաստատվել Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև
Չեխիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի Նախագահ` իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Նախագահը նշել է, որ Հայաստանում էլ կա կաթոլիկների համայնք, և աշխարհով մեկ սփռված հայերի շարքում էլ քիչ չէ կաթոլիկների թիվը։ Սերժ Սարգսյանի համոզմամբ, թերևս դա է պատճառը, որ ջերմ, եղբայրական կապեր են հաստատվել Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև:
Հանդիպման ընթացքում Նախագահը խոսել է նաև հարուստ ընդհանուր ժառանգության մասին՝ բավարար համարելով բազմաթիվ օրինակներից միայն Վիեննայի Մխիթարյանների և Վատիկանի Սուրբ Ղազար կղզու հիշատակումը:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են այդ ընդհանուր ժառանգության հիման վրա հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ համագործակցություն է սկսվել Հայ Առաքելական եկեղեցու, Չեխիայի հոգևոր հովվության և չեխ կաթոլիկ եկեղեցու միջև։
Նախորդող հրապարակում՝
Կայացել է Սերժ Սարգսյանի ու Միլոշ Զեմանի հանդիպումը (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան