Գ.Եգանյան. Վերջին շրջանում ընտանիքով արտագաղթողների թիվը հասել է 60 տոկոսի
Անձնագրային բաժանմունքների տրամադրած տվյալների հիման վրա միայն հնարավոր չէ արտագաղթողների թվի վերաբերյալ ճշգրիտ պատկեր ստանալ, քանի որ հաճախ մարդիկ հաշվառումից դուրս չեն գալիս ու տարիներ շարունակ ապրում են արտերկրում: Այսօր հայտարարեց Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը` ՕԵԿ-ի կողմից կազմակերպված միգրացիոն խնդիրներին նվիրված քննարկումների ժամանակ:
Եգանյանը նշեց, որ զանգվածային արտահոսքի առաջին փուլը եղել է 1992-94թթ-ին, երբ Հայաստանը լքել են 600 հազար քաղաքացիների: Այնուհետ արտագաղթը փոքր-ինչ նվազել է և 1995-2001 թթ-ին տարեկան կազմել շուրջ 370 հազար, իսկ 2002-2007 թթ-ին` շուրջ 150 հազար: Հերթական սոցիոլոգիական ուսումնասիրությունը կատարվել է անցած տարի` 2013 թ-ին, և ըստ նախնական տվյալների` 2008 թ –ից հետո Հայաստանում նկատվել է արտագաղթի տեմպերի աճ, տարեկան արտերկիր մշտական բնակության են մեկնել 35-36 հազար մարդ:
Գ.Եգանյանը նշեց, որ այդ հետազոտությունում ամենամտահոգող հանգամանքն այն է, որ եթե 2002-2007 թթ-ին միգրացիոն հոսքի շուրջ 40 տոկոսը ընտանիքով արտագաղթողներն են, ապա վերջին շրջանում այդ թիվը հասել է 60 տոկոսի:
Ինչ վերաբերում է արտագաղթի պատճառներին, ապա բնականաբար, առաջին տեղում սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է, թեև հարցվողները նշել են նաև վստահության պակասը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան