Գագիկ Եգանյանը` ՀՀ-ում գտնվող ադրբեջանական ընտանիքի մասին
«Մեզ համար դա հերթական ապաստանի հայցողն է: Մեզ համար բացարձակապես որևէ կապ չունի, որ երկրից է եկել` Ադրբեջանից, թե աֆրիկյան որևէ երկրից»,- լրագրողներին ասաց տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը` պատասխանելով Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանական ընտանիքի հետագա ճակատագրի հետ կապված հարցին:
Ըստ նրա, պետք է դեռ է պարզել այդ ընտանիքի մեզ մոտ գալու պատճառները և իրականությունը` արդյո՞ք հալավածվում են Ժնևյան կոնվենցիայով սահմանած հիմքերից մեկով` քաղաքական համոզմունք, էթնիկական ծագում, քաղաքացիության պատկանելություն և այլն:
«Կան ընթացակարգեր: Ժամկետը սահմանված է վարչարարության մասին օրենքով` մեկ ամիս, առանձին դեպքերում` երեք ամիս»,- ասաց Գ. Եգանյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
Նախորդող հրապարակումներ`
Հայաստանում գտնվող ադրբեջացի ընտանիքի հարցը դեռ լուծված չէ
ԱԱԾ. Այժմ զբաղվում են ադրբեջանցի ընտանիքի հետագա ճակատագրով
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին