Գ. Եգանյան. ՌԴ միգրացիոն օրենսդրությամբ ընդամենն ասվում է` ունեցիր համապատասխան փաստաթուղթ
«Եղբայրական ազգերի միջև չլուծված հարցեր չեն կարող լինել: Եթե մի կողմի մոտ ինչ-ինչ հարցեր անգհանգստություն են առաջացնում, կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ և գալ համաձայնության»,- լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացման պատճառով ՌԴ-ում աշխատող հայերի ու նրանց ընտանիքների շրջանում առաջացած անհանգստությունների վերաբերյալ հարցին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը լրագրողներին ասաց, որ Հայաստանից Ռուսաստան կարճաժամկետ աշխատանքային միգրացիոն հոսքերը (գնում են վաղ գարնանը, վերադառնում ուշ աշուն) տարեկան կազմում է 80 հազար, երկարաժամկետ (մեկնել են ընտանիքով մեկ տուրուց ավել)` ընդհանուր միգրացիոն հոսքերի
70 տոկոսը. «Այսինքն, տարեկան 700-800 հազար զանգվածի մասին է խոսքը»:
Նրա խոսքով, այսօր մարդկանց շրջանում ընկալումն այնպես է, որ 90 օրը լրանալուց հետո պետք է ՌԴ-ից վերադառնալ:
«Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը նման նպատակ չի հետապնդում: Ընդամենն ասվում է, որ եթե գնացել ես տեսնելու հարազատներինդ, կամ որպես զբոսաշրջիկ, խնդիր չկա, 90 օրից վերադարձիր, իսկ եթե նպատակ ունես աշխատելու, ունեցիր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ունեցիր թույլտվություն: Այդ օրենսդրությամբ ընդամենն ասված է` ինչ նպատակ ունես, այդ նպատակին համապատասխան թղթեր հանիր»,- ասաց Գ. Եգանյանը:
Նախորդող հրապարակումներ`
Գ.Եգանյան. Վերջին շրջանում ընտանիքով արտագաղթողների թիվը հասել է 60 տոկոսի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին