Հավայան կղզիների օրենսդիր մարմինը մերժել է Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական բանաձևը
Հավայան կղզիների օրենսդիր մարմինը մերժել է Ադրբեջանի կողմից նախաձեռնած հակահայկական և ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հստակ շեշտադրումներով բանաձևը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի գրասենյակը (ANCA WR):
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ալոհա նահանգի օրենսդիրներին, որոնք վաղուց են հայտնի` մարդու իրավունքների պահպանման հարցերին իրենց նվիրվածությամբ, նրանց իմաստնության համար, քանի որ Բաքուն ջանում էր օգտագործել Հավայան կղզիների հեղինակությունն ու քաղաքացիների բարի համբավը: Այսօրվա քվեարկությունը հզոր ազդանշան է ուղարկում, որ կոռումպացված և ժողովրդավարական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չնայած «խավիարային դիվանագիտության» շրջանակում միլիոններ է ծախսել, սակայն, իրավունք չունի ազդելու ԱՄՆ կառավարության վրա»,-նշել է Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:
«Civil Beat » պարբերականը տեղեկացրել էր, որ Հավայան կղզիների բնակիչները փորձում են գտնել այդ բանաձևերի դրդապատճառները: Դա կարող է լինել Ներկայացուցիչների պալատի անդամ Կաբանիլի ու նախագահ Տակաիի Բաքու այցելության արդյունքն անցյալ տարվա մայիսին, որոնք միացան տարբեր նահանգներից շուրջ 300 օրենսդիրների, որ երկու կոնգրեսականների այցն Ադրբեջանից պահանջել է 8000 դոլարի ծախս:
Չնայած Ադրբեջանի կառավարության ծախսած միջոցներին՝ առավել համոզիչ ձայները պատկանում էին հայկական համայնքի երեք անդամներին՝ Արփինե Ֆիլիյան Մարին, 82-ամյա թոշակառու Արթուր Մարտիրոսյանին և ակտիվ հասարակական գործիչ Անի Մարտիրոսյանին:
«Մենք պետք է զգոն լինենք կասեցնելու համար մեր պատմությունը կեղծելու փորձերը, և մենք պետք է նպատակային միջոցներ ձեռնարկենք դրան հակազդելու համար: Այսօր հաղթեցին ոչ միայն հայերը, այլ նաև մյուսները, որոնք փոքրամասնություն են կազմում: Թող ճշմարտությունը հաղթի»,-նշել է Անի Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան