«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառն` այսօր
«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը կկայանա այսօր` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում:
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ ղեկավար Լենա Հալաջյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ ցուցահանդեսին կվաճառվեն սիրիահայերի պատրաստած ձեռքի աշխատանքները, ուտեստներ, համեմունքներ և այլն:
Նման միջոցառում կազմակերպվել էր նաև Ամանորին:
«Շատ լավ էր արձագանքը, դրա համար էլ երկրորդն է կազմակերպվում: Մարդիկ եկել էին, գնումներ էին կատարում, ծանոթանում էին սիրիահայերի բերած մշակույթին»,- ասաց Լենա Հալաջյանը:
Նշենք, որ ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպել է Սփյուռքի նախարարությունը` Տեառնընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների առթիվ:
Սիրիահայերը նաև հրավիրվել են մասնակցելու փետրվարի 15-ի եկեղեցական միջոցառումներին` խաչապտույտին, երթին ու Սիրիահարների այգում կազմակերպված համերգին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին