Ճարտարապետ. «Զվարթնոց»-ի հին շենքն ուղղակի խնամքի կարիք ունի
«Շենքը կարող է պահպանվել դարեր շարունակ, ուղղակի պետք է այն խնամել: «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրն ընդամենը խնամքի կարիք ունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման խնդրի քննարկմանը ներկա ճարտարապետ Զոհրաբ Բաուերն էլ նշեց, որ պետք է պատասխան տրվի, թե ինչու չեն տարվել խնամքի համապատասխան աշխատանքներ. «Խնդիրը իրավական դաշտում է, այն պետք է լուծվի, ոչ մի շահագործող չի մտածելու այս մասին»:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ ասաց, խնդրին լուծում տալու համար կառավարության դուռը չպետք է թակել, այլ պետք է հարցը քննարկել շահագործողի հետ. «Շենքի պահպանությունը ելակետ պետք է ընդունել և լուծումներ գտնել, իսկ հանրային քննարկումներ պետք էր անցկացնել մինչ որոշում ընդունելը»:
Ճարտարապետների համոզմամբ, սա մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն է, ժամանակաշրջանի համար լավագույն գործ, որն իր չափանիշներով ժամանակին մշակութային հուշարձան էր համարվում:
Նախորդիվ`
«Զվարթնոցի կլոր շենք»-ի հետ կապված ՀԽ-ն իր հերթին քննարկելու է Կոնցեսիոների առաջարկները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան