Նախագահ Ս. Սարգսյան. Լավագույն ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձրանալու է
«Բոլորս պետք է համակերպվենք այն մտքի հետ, երբ որ ժամանակը գալիս է, մենք պետք է գնանք վաստակաշատ հանգստի: Եթե թոշակառու ենք, գնանք մեր թոռներին պահենք, թոշակ ստանանք, որպեսզի մեզ փոխարինեն երիտասարդները, որպեսզի նրանք առանց աշխատանքի չմանան»,- ԵԿՄ 10-րդ համագումարում պատասխանելով դպրոցներում ուսուցիչների կրճատումների վերաբերյալ Վարդենիկի թիվ 2-րդ դպրոցի թոշակառու տնօրենի հարցին` ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, պետք է իրականությանը սթափ հայացքով նայել. «Չենք կարող ասել, սա շատ լավ ուսուցիչ է, մեծ ընտանիք ունի, իրեն պահենք: Բայց իրեն պահում ենք, ուրիշներին ենք վնաս տալիս»:
Նախագահ Ս. Սարգսյանն ասաց. «Վերջին տաս տարիների ընթացքում կտրուկ բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձը, բայց որին հարցնում ես՝ ասում է էական փոխոխություն չկա աշխատավարձում: Ինչո՞ւ չկա: Որովհետև փոխանակ մեկ ուսուցիչ աշխատի, աշխատում է երկու-երեք ուսուցիչ: Դա ճիշտ չեմ համարում: Աշխատող ուսուցիչը պետք է լիարժեք վարձատրվի, վարձատրվի այնքան, որքան պետությունն է նախատեսել, որքան անհրաժետ է որպեսզի ինքն իր էլեմենտար կարիքները կարողանա հոգալ»:
Ս. Սարգսյանը նշեց, որ կրթական ոլորտում նոր բարեփոխումներ են լինելու, լավագույն ուսուցիչների աշխատավարձերը կտրուկ բարձրանալու են. «Կտրուկ, երեք-չորս անգամ ավելի են ստանալու, քան Հայաստանի միջին աշխատավարձն է»:
Նախագահը նաև դիմելով հարցադրում անողին, ասաց. «Եթե կոնկրետ ձեր դպրոցում կրճատվել է հավաքարարի, էլեկտրիկի հաստիքները, կարծում եմ Արմեն Աշոտյանն ինձ տեղյակ կպահի, թե ինչ պատճառով»:
Նախորդիվ`
ՀՀ նախագահ. Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից
ՀՀ նախագահ. Բարեփոխումները կոչված են մարդուն սեփական երկրին ամուր կապելուն
Սերժ Սարգսյան. «Ես ակնկալում եմ 2014թ.-ի համար ավելի մեծ տնտեսական աճ»