Ընդամենը 34 հատ հավկիթ է եղել ժամկետանց. ՍԱՊԾ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից փետրվարի 7-13-ը անցկացված դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է 540 հատ թերի մակնշված և ժամկետանց հավկիթ: Ինչպես Panorama.am-ին հայտնեց Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, դրանց վաճառքը կասեցվել է:
Ըստ նրա` 34 հատ ժամկետանց հավկիթները ոչնչացվել են, իսկ մնացած հավկիթներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ դրանք ժամկետանց չեն, պարզապես մակնշումն է թերի, ուստի Ճիշտ մակնշումից հետո, հավկիթները շուկա են վերադարձվել:
Ընդհանուր առմամբ, ըստ Ա.Սուքիասյանի, ՍԱՊԾ-ն դիտարկումներ է անցկացրել 11 վաճառակետերում: Դիտարկման են ենթարկել ինչպես տեղական, այնպես էլ ներկրված հավկիթները:
Հիշեցնենք, որ որ ձվի շուկայում դիտարկումներն անցկացվել են Ծառայություն ստացված բողոքների, ինչպես նաև մամուլում եղած հրապարակումների հիման վրա, ըստ որի` խանութներում վաճառվում են ներկրված ժամկետանց ձվեր՝ 3 ամիս պիտանիության ժամկետով: Տեխնիկական կանոնակարգի համաձայն` ձվի ժամկետայնությունը մինչև 25 օր է:
Նախորդող`
Արդյոք շուկայում վաճառվում են ժամկետանց ձվեր. Դիտարկումներ` ձվի շուկայում
Մայրաքաղաքում հայտնաբերվել են թերի մակնշված և ժամկետանց ձվեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան