Ընտրվել է «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան մասնակցի երգը (տեսանյութ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ՝ ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչև մարտի 15-ը:
Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: Կազմակերպիչների նախաձեռնությամբ՝ այս տարի յուրաքանչյուր մարդ կկարողանա հայտնվել «Եվրատեսիլ»-ում, եթե երգի «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթի «Only Teardrops» երգը կամ պարի այդ երգի ներքո՝ տեսագրվելով JoinUs.dk կայքում: Լավագույն կատարումները կցուցադրվեն մրցույթի էկրաններին, իսկ պարողները կստանան մրցույթի բեմում ելույթ ունենալու հրավեր:
Հիշեցնենք, որ մեր պատվիրակ Արամ MP3-ը դեռևս փետրվարի 3-ին հանրության դատին էր հանձնել «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված:
Նախորդող հրապարակումներ՝
«Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 6-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները