«Երևան Ջուր»-ը սակագների բարձրացման հայտը ներկայացրեց
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացրել` խմելու ջրի սակագինը բարձրացնելու առաջարկով: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Երևան Ջուր» ընկերությունից:
Մեկ խոր. մետրի համար գործող 170.256 դրամի փոխարեն ներկայացված, այսպես կոչված, ճշգրտման հայտով «Երևան ջուրն» առաջարկում է սակագները դարձնել 177.746 դրամ: Այսինքն` բարձրացնել 7,49 դրամով:
Նշենք, որ «Երևան Ջուր» ընկերությունը ներկայացրել է 2014-2015թթ. ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտված հաշվարկները:
Սակագների բարձրացման հայտի համար, ինչպես ընկերությունից տեղեկացրել էին Panorama.am-ին, հիմք է ծառայել սղաճը, որն աճել է 5.8%-ով՝ 2012թ. 2.6%-ի դիմաց:
Նախորդող`
«Երևան Ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 7,49 դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները