ԱՆ դիմաց բողոքի ակցիան կկայանա
Թեև նախօրեին երեկոյան Առողջապահության նախարարությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որում տեղեկացրեց, որ մարտի 1-ից գոնե հղիների համավճարը չի գանձվի, այդուհանդերձ նախարարության շենքի մոտ այսօրվա բողոքի ակցիան կկայանա: Այս մասին տեղեկանում ենք ակցիայի կազմակերպիչներից` facebook-յան «Չենք վճարելու հիմա, չենք վճարելու երբեք. Ձեռքերդ հեռու հղիների գրպաններից» խմբից:
Խմբում կարդում ենք.
«Նախարարությունը երեկոյան հայտարարություն հրապարակեց, համաձայն որի հղիների համար հավելավճարներ չեն գանձվի, բայց մենք մեր անվստահությունն ենք հայտնում այս որոշման հանդեպ՝ մտավախություն ունենալով հետագայում դրանց կրկին ներմուծման համար, ինչպես նաև անընդունելի ենք համարում առհասարակ մինչև հիմա անվճար ծառայությունների համար վճարներ սահմանելը և կոչ ենք անում բոլորին միանալ ակցիային` ոլորտի պատասխանատուներին ցույց տալու մեր դժգոհությունը սույն որոշման վերաբերյալ և պահանջելու կասեցնել այն»:
Նշենք, որ պոլիկլինիկական ծառայությունների վճարովի դառնալը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Panorama.am-ին նախարարի օգնականը սակայն ասաց, որ հօգուտ հղիների փոփոխությունը ոչ թե այդ ռեզոնանսային արձագանքի հետևանք է, այլ անհրաժեշտություն հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները: Սրանից ենթադրվում է, որ կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում...
Նախորդիվ`
ԱՆ. Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան