Գրետա Սարգսյանի վիճակը կայուն է
Վազգեն Սարգսյանի մոր` Գրետա Սարգսյանի մոտ հայտնաբերվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով:
Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Անատոլի Գնունին:
«Գրետա Սարգսյանի վիճակը կայուն է»,- ասաց բժիշկը:
Նշենք, որ Գրետա Սարգսյանը երեկ է տեղափոխվել «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք:
Նշենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով