Հասարակություն 13:45 05/03/2014

Պարարտանյութը, սերմացուն և դիզելային վառելիքը գյուղացին կստանա վճարելուց հետո միայն

Գարունը տարերքի մեջ է: Այսպես այսօրվա ասուլիսը այսպես սկսեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` ներկայացնելով նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքներն ու այս տարվա ծրագրերը:

Ըստ փոխնախարարի` 2013թ-ի գյուղատնտեսական մթերքների արտադրության բոլոր տեսակների գծով զգալի աճ է արձանագրվել, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 6,6%:

Ինչ վերաբերում է ցանքատարածություններին, ապա 2013-ին մշակվող ցանքատարածությունները կազմել են 318.6 հազար հեկտար, ինչը 2012թ-ի համեմատ ավելի է մոտ 14 հազ. հա-ով: Նրա խոսքերով` ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունքում` վերջին երեք տարիներին հանրապետությունում մշակովի ցանքարատարածությունները ավելացել են շուրջ 35 հազար հա-ով: Եթե 2010 թ-ին մշակվում էր 283.6 հազար հա ցանքարատարծություն, ապա 2013թ-ին` 318.6 հա:

Անդրադառնալով 2014թ-ի գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող աշխատանքներին, Ս.Գալստյանը նշեց, որ կառավարությունն արդեն հաստատել է հողօգտագործողներին մատուցվող գարնանացանի համար անհրաժեշտ սերմացու մատակարարելու ծրագիրը:

Այս տարի, ըստ փոխնախարարի, նախատեսվում է ներկրել 2510 տոննա սերմացու: Ներկրման աշխատանքներն արդեն սկսվել են և Արագածոտնի մարզի պահեստարանում արդեն պահեստավորվել է 60 տոննա գարու և 40 տոննա կորնգանի սերմացու, Սյունիքի մարզի պահեստարանում` 58,7 տոննա գարու սերմացու, Գեղարքունիքի մարզում` 60 տոննա սերմացու:

«Նախարարությունը մատարակարարող կազմակերպությունների հետ ունեցած պայմանագրերի համաձայն` սեղմ ժամկետներում հանրապետություն կներկրի պահանջվող սերմացուները, որպեսզի ժամանակին կարողանանք հատկացնել գյուղացիական տնտեսություններին»,- ասաց Ս.Գալստյանը` հավելելով, որ գարնանացանի աշխատանքների համար կներկրվի նաև ազոտական պարարտանյութ:

Բացի այդ, ըստ նրա, նախատեսվում է այս տարի առաջին անգամ Հայաստան ներկրել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր:

Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է ներկրել 33 հազ. 281 տոննա ազոտական պարարտանյութ, 2647 տոննա` ֆոսֆորական պարարտանյութ, 1618 տոննա` կալիումական պարարտանյութ: 50 կգ մեկ պարկ ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին կհատկացվի 6000 դրամով, 50 կգ պարկ ֆոսֆորական և կալյումական պարարտանյութերը` 7000 դրամով:

Ս.Գալստյանը նշեց, որ մինչև օրս հողերը պարարտացվում էին միայն ազոտական պարարտանյութով և առաջին անգամ հողօգտագործողները կօգտագործեն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` սրանով կփորձեն վերջ դնել հողերի միակողմանի պարարտացման աշխատանքներին: Նշվեց նաև, որ արդեն Արարատի և Արմավիրի մարզերը ստացել են 627 տոննա ազոտական պարարտանյութ:

Հողօգտագործողներին կտրամադրվի նաև դիզելային վառելիք: Այս տարի նախատեսվում է տրամադրել 17 մլն 641 հազ. դիզելային վառելիք:

«Ուզում եմ հողօգտագործողներին տեղեկացնել, որ պարարտանյութը, սերմացուն և դիզելային վառելիքը կմատակարարվի միայն ու միայն նախապես վճարումները կատարելու պայմանով, որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից»,- հայտնեց Ս.Գալստյանը:

Հարցին, թե գյուղացիները ինչպես կարող են նախապես վճարումներ կատարել, երբ այսօր նրանք վճարունակ չեն, փոխնախարարը նշեց. «Այս տարի որոշել ենք ոչ թե նախորդ տարվա նման նախապես մատակարարենք ու հետո գյուղացիները գումարները վճարեն, այլ հակառակը` վճարեն ու նոր մատակարարենք: Պատճառն այն է, որ որոշակի գումարների հավաքագրումը ձգձգվում է»:

Ս.Գալստյանի խոսքերով` 1 կգ գարու սերմացուն գյուղացիներին կտրամադրվի 200 դրամով, 1 կգ առվույտը` 1500 դրամով, եգիպտացորենի սերմացուն` 350 դրամով, կորնգանի սերմացուն` 370 դրամով:

«Կառավարությունը 40-45 տոկոսով ներկրված սերմացուների արժեքը սուբսիդավորել է, որպեսզի գյուղացիական տնտեսությունները ավելի մատչելի գներով կարողանան սերմացու ձեռք բերել»,- ասաց փոխնախարարը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Կապանում խաչքար է տեղադրվել՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
Արցախյան 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի անդամները՝ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Աշոտ Մովսիսյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյանը, երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք, նվաճեց բրոնզե մեդալ:...
Աղբյուր` Panorama.am
20:17
Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Գազայում պատերազմի ավարտի պայմաններից է խոսել
Գազայի հատվածում պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե պաղեստինյան անկլավն ապառազմականացվի, բոլոր պատանդներն ազատ արձակվեն, և արմատական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն չանելու դիմաց թուրք պաշտոնյաներից կաշառք ստանալու համար
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը խոստացել է մնալ իր պաշտոնում այն բանից հետո, երբ դաշնային դատախազները նրան մեղադրանքներ են ներկայացրել։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության
«Սրբազան պայքար»-ը տեղեկացնում է․ «Սիրելի հայրենակիցներ, Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող ...
Աղբյուր` Panorama.am
19:43
ՔՊ խմբակցության 27 պատգամավոր է միացել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին
 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 27 պատգամավոր է միացել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու...
Աղբյուր` Panorama.am
19:28
Փոթիում կկառուցվի բազմաֆունկցիոնալ տերմինալ
Փոթիի ազատ արդյունաբերական գոտում (FIZ) կկառուցվի նոր բազմաֆունկցիոնալ տերմինալ՝ 30 հա տարածքով։ Ծրագիրը կիրականացվի ուզբեկ գործընկերների...
Աղբյուր` Panorama.am
19:14
ԼՂ քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են եղել
2020 թ․ տեղահանված այն անձինք, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու...
Աղբյուր` Panorama.am
19:06
ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից
ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։ Բայց, ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ռուբենը, երբ Արցախ էր գնում, գիտեր` մի օր կարող է բանտում հայտնվել․ Նուբար Աֆեյան
Մենք եկեղեցու առջև ենք և եկեղեցու իմաստն է՝ այլերին թշնամի չանվանել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց անվանի...
Աղբյուր` Panorama.am
18:14
Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ-ից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:13
Պա´պ, բան մի ասա էլի, չես էլ կարա պատկերացնես, թե ինչ ա կատարվում հիմա պոստերում.... Զոհված Հակոբի վերջին խոսքերը
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը գրում է. «Պա´պ, բան մի ասա էլի, դու չես էլ կարա պատկերացնես թե...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԳԱԱ-ում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» գիտաժողովը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին
Սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողովը՝...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ինձ համար անհասկանալի է մեր իշխանության լռությունը գերիների հարցում. Վահան Զանոյան
Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվում է միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ուսուցիչները բողոքում են՝ չեն կարողացել միանալ օնլայն հանդիպմանը
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեսայանը երեկ օնլկայն հանդիպում էր կազմակերպելլ դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում չանդրադարձավ Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին. Գեղամ Ստեփանյան
«Ես կարծում եմ, որ քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում Բաքվում գտնվող հայ գերիների ու պատանդների վերադարձի ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
17:27
Ձկնորսները վաճառել են իրենց որսած երկու ձուկը և դարձել միլիոնատերեր
Բենգալյան ծոցում ձկնորսները երկու հազվագյուտ ձուկ են վաճառել 1,5 մլն ռուփիով։ Այդ մասին հաղորդում է Kalinga TV-ն։ «Մոտ 199 կիլոգրամ...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին։ • Ինչպես և...
Աղբյուր` Panorama.am
17:03
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Պեկինի Մաստերս մրցաշարում դուրս է եկել երրորդ շրջան։  Մրցաշարի երկրորդ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:46
Մեր շախմատիստները դարձել են միջազգային օրինակներ, իսկ նրանց հաղթանակները շարունակում են հնչեցնել Հայաստանի անունը ամբողջ աշխարհում։
«Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ և հուզմունքով ցանկանում ենք կիսվել մեր պատմական հաջողությամբ: Հայաստանի տղամարդկանց շախմատի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սեպտեմբերի 28-ին և 29-ին Էջմիածնում երթևեկությունը կվերակազմակերպվի
Սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի ունենալիք Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Վաղարշապատում երթևեկությունը...
Աղբյուր` Panorama.am
16:34
Հայաստանի բնակչության գրեթե 15%-ը բախվում է սննդարար սնուցման հասանելիության հետ կապված մարտահրավերներ, ՄԱԿ ՊԳԿ
2023 թվականին չափավոր կամ խիստ պարենային անապահովություն ունեցող մարդկանց թիվը գերազանցել է 111 միլիոնը: ՄԱԿ-ի ՊԳԿ տվյալներով՝ սննդարար...
Աղբյուր` Panorama.am
16:25
Վրաստանը հայտարարել է, որ թույլ չի տա որևէ մեկին միջամտել ընտրությունների արդյունքներին
Վրաստանի իշխանությունները, չնայած դրսից արվող փորձերին, թույլ չեն տա արտաքին ուժերին միջամտել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
16:10
Բացահայտվել է պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
16:07
Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի մրցաշարի երկրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Պեկինի բաց մրցաշարում: Խաչանովը մրցել է Իսպանիան ներկայացնող Ռոբերտ Կարբալեսի հետ: 1...
Աղբյուր` Panorama.am
16:02
Անդրանիկ Քոչարյանն ինձ համար բացահայտում է արել այսօր. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ինձ համար բացահայտում է արել այսօր։ Փաստորեն...
Աղբյուր` Panorama.am
15:55
Նոր սարքավորումներ՝ թանկարժեք զարդերի և ոսկու ձուլակտորների փորձաքննությունն առավել արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների...
Աղբյուր` Panorama.am
15:45
Չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի. Բագրատ Սրբազան
«2020թ-ին Հայրենական պատերազմում մարտի ելան Հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով
14:57 27/09/2024

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}