Փոխվարչապետն արձագանքեց գյուղացիների բողոքի ակցիային (Տեսանյութ)
Ապարանի ջրամբարի մոտ հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիրը պետք է ամբողջությամբ լինի ոռոգման ռեժիմին համապատասխան, և անկախ այն բանից, ՀԷԿ կկառուցվի, թե ոչ, շահագործող ընկերությունը պետք է վերանորոգի արագահոս համակարգը, որը քայքաված է:
Նման պայման է դրվել այն ընկերության առաջ, որին ջրօգտագործման թույլտվություն է տրվել: Այս մասին այսօր մի քանի լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսում հայտնեց փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
«Ի սկզբանե պայման է եղել, որ խողովակաշարը պիտի լինի ստորգետնյա: Խոսքը միայն դոտացիոն ջրի մասին է, ընկերությունը կարող է օգտագործել միայն ավելացած ջուրը: Այն մտահոգությունը, որ ջուրը միայն հէկ-ի համար օգտագործվի և սպառվի, տեղին չէ: Այս պահի դրությամբ ՀԷԿ կառուցելու խոսք չի գնում: Իսկ կլինի՞ թույտվությունը ՀԷԿ կառուցելու, թե ոչ, այս էտապում պայմանավորվածությունների մաս չէր կազմում»,- ասաց փոխվարչապետը:
Նա նկատեց, որ ՀԷԿ կառուցելու համար լիցենզիա է հարկավոր, իսկ այս պահի դրությամբ դա ստանալու նախապատրաստական աշխատանքների գործընթաց է գնում: Ջրօգտագործման թույլտվությունն այդ աշխատանքներից է, իսկ այդ թույլտվությունը տրվել է արագահոսի վերակառուցման պայմանով: Արմեն Գևորգյանի խոսքով, այս պահին հենց այդ համակարգի վերանորոգման մասին է խոսքը գնում:
«Շատերի մոտ տարակուսանք է առաջացրել խողովակների տրամաչափը: Ես հետևյալ պատասխանն եմ ստացել, ավագանու անդամներն էլ չեն հերքում, որ հարցը քննարկվել է, ավագանին թույլտվություն է տվել: Ես հարց եմ ուղղել` արդյո՞ք քննարկվել է խողովակի տրամաչափը: Որքան ես հասկացա, դա չի քննարկվել: Ինժիներական և տեխնիկակայմն բացատրություններ կան խողովակաշարի տրամագծի մեծ լինելուն»,- ասաց փոխվարչապետն ու նշեց, որ ջրի` հավանական մեծ քանակության համար է դա:
Արմեն Գևորգյանը բացատրեց, որ ջրամբարում կուտակված ջուրը երկու նպատակով է օգտագործվում՝ այդ հատվածի գյուղատնտեսությանը ջուր մատակարարելու և լրացուցիչ ջուրը, որ կուտակվում է, որպես դոտացիոն ռեսուրս տեղափոխվում է Արարատյան դաշտ:
«Ամեն տարի ավելորդ ոռոգման ջուր է լինում, որը տեղափոխվում է արագահոս համակարգով: Այդ գաղափարը միշտ եղել է, որ վերակառուցվի և էներգետիկ ծրագիր իրականացվի: Այդ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ծրագրեր իրականացնել նաև համայնքերում: Իսկ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն կունենար»,- ընդգծեց նա:
Արմեն Գևորգյանը նաև շեշտեց, որ այս տարիների ընթացքում խնձորի այգիների ոռոգման խնդրի և ջրաքանակը չբավարարելու մասին երբևէ չի բարձրաձայնվել:
«Ջրի պահանջարկի հաշվարկի մեթոդ կա: Նմանատիպ խնդիր այս պահի դրությամբ ես չեմ տեսնում: Եթե անգամ անհրաժեշտություն կա, նվազագույնը մենք միշտ պետք է ֆիքսենք մինչև քսան մլն: Համոզված եղեք, որ այգիները չորացնելու, գյուղատնտեսությանը վնաս հասցնելու մտադրություն որևէ մեկը չի ունեցել: Դա չի տեղավորվում որևէ տրամբանության մեջ»,- ասաց նա:
Արմեն Գևորգյանի բնորոշմամբ, հարցը քաղաքականացվում և այլ կարգի է ներկայացվում, մեկնաբանվում. «Ես հակված չեմ խնդիրն այդ հարթակում դիտարկել: Եթե անհանգստություններ կան, ուրմեն մտահոգությունները փարատվածխ չեն: Դա նշանակում է, որ քննարկումները և ուսումնասիրությունները պետք է շարունակվեն: Վտանգավոր ծրագիր չէ, գոհե այն տեղեկություններով, որ ես տիրապետում եմ»:
Բոլոր հանգամանքները մանրամասն պարզելու համար, փոխվարչապետի տեղեկացմամբ, հանձնաժողով է ստեղծվելու, որը կգլխավորի նրա տեղեկալը: Հանձնաժողովում նաև միջազգային մասնագետներ կներառվեն:
«Եթե այդ խողովակը վերակառուցվեց, այն երկու նպատակին էլ ծառայելու է: Ինչ-որ մի պահի այդ ջուրը կարող է մտնել ՀԷԿ, դուրս գալ և շարունակել ոռոգման համար ծառայել: Ես տեսնում եմ ավելի շատ խիստ, մերժողական մոտեցում, քան հարցերը քննարկելու և խնդիրների լուծումներ տալու: Խնդրին պետք է բազմակողմանի նայել, ոչ թե տեղացիների քմահաճույքին կթողնենք խնդիրը, այլ այն համապարփակ ուսուսմանսիրելու համար հանաձնաժողով կլինի»,- պարզաբանեց նա:
Արմեն Գևորգյանը նաև նշեց, որ ընկերությունը շինաշխատանքները պետք է աներ այնպես, որ մինչև ոռոգման սեզոնը ավարտեին: Նա ընդծեց, որ գործընթացը գտնվում է հսկողության տակ:
Նախորդիվ`
Գյուղացիները հաղթեցին, իսկ փոխվարչապետը հանդես կգա պարզաբանմամբ
«Տեխնիկան հանել». Թեժ իրավիճակ է ստեղծվել Երևան-Ապարան մայրուղում
Մարզպետը հերքել է, որ ՀԷԿ է կառուցվում, սակայն գյուղացիները չեն հավատում նրան
Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման խնդիրը
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը