
ԱՆ. Բժշկական կոնսիլիումը կգնահատի Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։
Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։
Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո իրականացված աշխատանքների արդյունքում մարտի 4-ին Հայաստան հայրենադարձված Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Մամիկոն Խոջոյանն այս պահին գտնվում է Իջևանի բժշկական կենտրոնում և առողջական լուրջ խնդիրներ ունի:
Կարդացեք նաև`
Կարծիքներ. ԿԽՄԿ-ն գերու առողջականի մասին մեկնաբանություններ չունի