ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
«Ադրբեջանական համապատասխան հանձնաժողովի հայտարարության վերաբերյալ այս պահին առանձնապես մեկնաբանություններ չունենք, միայն կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը»,- այս մասին Panorama.am-ին փոխանցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հետևաբար` եթե ադրբեջանական կողմի լուրերը իսկապես համապատասխանում են իրականությանը, ապա սահմանը հատել է քաղաքացիական անձ:
Նշենք, որ Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական Թովուզ բնակավայրի ուղղությամբ ՀՀ քաղաքացի է հատել սահմանը:
Ասվում է, որ վերոնշյալ քաղաքացին 20-22 տարեկան է:
Նախորդող`
Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու սահմանը հատելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան