
Բաժանմունքի վարիչ. Մամիկոն Խոջոյանը որոշ ժամանակ անց կվիրահատվի
Մամիկոն Խոջոյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովը:
«Շփվում է հարազատների հետ, բուժանձնակազմի հետ առանձնապես չի շփվում: Նրան հետազոտել ենք: Որոշ ժամանակ անց ձեռքի կոտրվածքի հետ կապված վիրահատություն կլինի»,- ասաց նա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից երեկ տեղափոխվել է Երևան:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անմիջապես կազմվել էր հետազոտման պլան: Կատարվել են կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շետրագրում:
Նախորդիվ`
Մամիկոն Խոջոյանի վիճակը կայուն ծանր է, նա ներերակային թերապիա է ստանում
ԱՆ. Բժշկական կոնսիլիումը կգնահատի Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը