Վ. Օսիպյան. Համապատասխան գործողություններից հետո նրանք ազատ կարձակվեն
«Ազատություն», «Ազատություն», «Ազատություն».... բողոքի ակցիայի մասնակիցները հասել են Կենտրոնի ոստիկանության մոտ ու պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին:
Սակայն ոստիկանության շենքից բավականին հեռու ոստիկանները պատ են կազմել ու չեն թողնում, որ նրանք ավելի մոտենան շենքին:
«Եթե ազատ չեք արձակում մեր ընկերներին, մեզ էլ տարեք նրանց մոտ»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Համապատասխան գործողություններից հետո նրանք ազատ կարձակվեն»,- ակցիայի մասնակիցներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ակցիայի մասնակիցներից Հայկ Ավետիսյանը հայտարարեց, որ ոստիկաների հետ բանակցություններից հետո պարզվել է, որ իրենց ընկերները 20 րոպեից ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիա էր անցկացնում ֆինանսների նախարարության առջև հետևյալ պահանջով. «Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ: Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում»:
Նախորդող հրապարակումներ՝