Անատոլի Գնունի. Գրետա Սարգսյանը բուժում է ստանում, բարդացումներ չկան
Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը բուժում է ստանում, նրա վիճակն անփոփոխ է:
Panorama.am-ի թղթակցին գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:
«Շարունակում է բուժումը: Բարդացումներ չկան, վիճակը չի վատացել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սպարապետի մորը հիվանդանոց էին տեղափոխել մարտի 4-ին: Նրա մոտ հայտաբերվել էր ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով:
Նախորդիվ`
Գրետա Սարգսյանի վիճակը կայուն է
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով