83 հայտ` Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհների մրցույթին (տեսանյութ)
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհներրի մրցույթին այս տարի մոտ 4.5 անգամ ավելացել է ՀԿ-ների հայտերի թիվը: Այս տարվա առաջին եռամսյակում դիմել է 86 կազմակերպություն՝ տարբեր ծրագրերի և անվանակարգերի մրցույթների համար: Այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ու նկատեց, որ 2013-ին մասնակցել է 19 կազմակերպություն, որից 18-ը հաղթել են մրցույթում:
«Այս տարի 30 կազմակերպություն դիմել է հակածխախոտային պայքարի մրցույթի համար, 23-ը՝ ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի համար, վերարտադրողական առողջության անվանակարգում` 9, գյուղական համայնքների զարգմացման` 16 կազմակերպություն և մերօրյա հերոսների ներկայացմանն ուղղված անվանակարգում` 8: Ծրագիրն այնպես չէ, որ գումարը ստացան, ինչպես ուզեն ծախսեն, շատ խիստ մոնիթորինգ է իրականացվում ընթացքում, նաև հաշվետվությունն է մանրամասն ուսումնասիրվում»,- ասաց Կարեն Ավագյանը:
Նա նշեց, որ տարեկան 200 մլն դրամ է հատկացվում, որից 100 մլնը հակածխախոտային ծրագրերի համար է:
Լրագրողների հարցին` ինչու է այդքան մեծ գումար հատկացվում ծխախոտի դեմ պայքարին, երբ Հայոց ցեղասպանությունը կամ գյուղատնտեսության զարգացումն էլ պակաս կարևոր չեն, Կարեն Ավագյանն ասաց, որ դա Նախագահի աշխատակազմն է որոշում և նշեց, որ նախորդ տարիների այդ 200 մլնը ամբողջությամբ էր հատկացվում ծխախոտի դեմ պայքարին:
Հարցին` որքանո՞վ են արդյունավետ ծախսվել այդ գումարներն ու կոնկրետ ինչպիսի՞ արդյունք են տվել, արդյո՞ք մարդիկ սկսել են քիչ ծխել, Կարեն Ավագյանը հակադարձեց, որ քիչ ծխելու հետ կապված մոնիթորինգ չի արվում, իսկ աշխատանքների հաշվետվությունը հրապարակվում է իրենց կայքում:
Կարդացեք նաև`
ՀԵՀ. Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսվարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա