Նոր մանրամասներ` Մրգաշատի գազալցակայանի պայթյունից
Մարտի 11-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա, մարմնի տարբեր մասերի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել գազալցակայանի աշխատակից, 1991 թ. ծնված Սուրեն Գ.-ն:
Պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում, Մրգաշատ գյուղում գտնվող գազալցակայանում, 1965 թ. ծնված Գագիկ Վ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակից Սուրեն Գ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Գագիկ Վ.-ն` ձեռքերի մասում ստացած այրվածքներով բուժօգնության է դիմել Արմավիրի պոլիկլինիկա:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են, քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նախորդիվ`
Մրգաշատ գյուղի գազալցակայանում մեքենա է այրվել