Ասատրյան. Վայոմինգի օրենսդիրները, մերժելով HJ 002 բանաձևը, ազդեցիկ հաղորդագրություն են ուղարկել բռնակալ Ալիևին
ԱՄՆ Վայոմինգ նահանգի Ներկայացուցիչների պալատը 35 դեմ, 25 կողմ ձայնով մերժել է ադրբեջանամետ HJ 002 բանաձևը: Բանաձևի ընդդիմախոսներն իրենց դիրքորոշումը հիմնավորել են` վկայակոչելով խոսքի ազատության հիմնարար իրավունքի հանդեպ Բաքվի ճնշումներն և կրոնական անհանդուրժողականությունը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
«Ադրբեջանը ռեպրեսիվ և բռնապետական կառավարություն ունի, որը ոտնահարում է խոսքի, հավաքների և կրոնական ազատությունները»,- նշել է բանաձևի ընդդիմախոս, կոնգրեսական Նաթան Ուինթերսը:
«Մենք հպարտանում ենք` տեսնելով, որ Վայոմինգի Ներկայացուցիչների պալատը ընդգրկվել է ԱՄՆ այն նահանգների շարքում, որոնք, մերժելով նման արատավոր բանաձևերը, ամուր կանգնած են ժողովրադավարության, խոսքի և կրոնական ազատությունների ամերիկյան հիմնարար սկզբունքների կողքին:
Վայոմինգ նահանգի օրենսդիրները նման քայլով ազդեցիկ ակնարկ են հղել Ադրբեջանի բռնակալ Ալիևին առ այն, որ համագործակցությունը Բաքվի հետ անհնար է, քանի դեռ շարունակվում են վերջինիս ճնշող մարտավարությունը և ատելություն սերմանող արշավները հայերի և առհասարակ բոլոր քրիստոնյաների դեմ»,- նշել է Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:
Հիշեցնենք, որ Հավայան կղզիների օրենսդիր մարմինը մերժել էր Ադրբեջանի կողմից նախաձեռնած հակահայկական և ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հստակ շեշտադրումներով բանաձևը:
Նախորդիվ՝
Հավայան կղզիների օրենսդիր մարմինը մերժել է Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան