Թատերական ոլորտում պետական մրցանակ չշնորհվեց. «Թեև առանց արդյունքի, բայց նաև առանց մեղքի»
«Մեր ձեռքբերումը հավանաբար կարգի պահպանում էր: Իսկ հույներն ասում էին՝ կարգն է գեղեցիկ»,- նախագահական նստավայարում 2013 թ. պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասաց Թատերական արվեստի հանձնախմբի նախագահ Անելկա Գրիգորյանը:
Նշենք, որ թատերական արվեստի ոլորտում 2013թ. համար պետական մրցանակ չշնորհվեց:
«Մենք ձեռնունայն դուրս եկանք: Թեև առանց արդյունքի, բայց նաև առանց մեղքի, որովհետև հանձնախմբի բոլոր անդամները քվեարկեցին` ելնելով իրենց պրոֆեսիոնալիզմից, մարդկային ու բարոյական նորմերից՝ պահպանելով սահմանված կարգը»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Նրա խոսքով, ներկայացված են եղել յոթ թատերական բեմադրությունների համար հայտեր և քվեարկության արդյունքում գործերից ոչ մեկն ըստ կարգի չի հավաքել անհրաժեշտ ձայների քանակ:
Նախորդող հրապարակում՝
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան