«Փարաջանով» ֆիլմի համահեղինակը հրաժարվում է Հայաստանի պետական մրցանակից
«Փարաջանով» ֆիլմի համահեղինակ Ելենա Ֆետիսովան ներկա չի գտնվի Հայաստանի Պետական մրցանակի շնորհման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը:
Ֆետիսովան բաց նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասված է.
«Կապված Ղրիմի հանրաքվեի շուրջ Ձեր դիրքորշման հետ, ըստ որի, այն անվանել եք «ժողովուրդների ինքորոշման իրավունքի իրացում` ազատ կամարտահայտման միջոցով», բայց որն, ըստ իս` որպես Ուկրաինայի քաղաքացի, հանդիսանում է միջազգային իրավակարգի և եվրոպական արժեքների խախտում, ինչպես նաև վտանգ է ներկայացնում Ուկրաինայի և համայն մարդկության խաղաղությանը և հանգստությանը, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ինձ համար անընդունելի է մարտի 21-ին Երևանում կայանալիք մրցանակաբաշխության միջոցառմանը մասնակցելը: Մրցանակաբաշխության ինձ հասանելիք մասը կխնդրեմ հատկացնել հայ որբ երեխաների կարիքների հոգածությանը»:
Ելենա Ֆետիսովան նաև վստահություն է հայտնել, որ «Փարաջանովը կվարվեր ճիշտ նույն կերպ»:
«Փարաջանով» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի հուլիսին Կարլովի Վարի (Չեխիա) կինոփառատոնի շրջանակներում:
Մեդիամաքսի դիտարկմամբ` Ֆետիսովայի` մասնակցությունից հրաժարվելը կարող է պայմանավորված լինել նաև ֆիլմի համահեղինակների և գլխավոր դերակատար Սերժ Ավեդիքյանի հետ ունեցած տարաձայնություններով, որի մասին գրել էին նաև ուկրաինական լրատվամիջոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան