Demokrat Haber. Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի և հարակից բնակավայրերի շուրջ ծավալվող վերջին օրերի իրադարձությունները:
Մասնավորապես «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, վկայակոչելով սիրիահայերից ստացված տեղեկությունները, ահազանգում է, որ Քեսաբից տեղահանված հայերի տները թալանողները թուրքերեն են խոսում:
Նշվում է, որ օրինակ երբ քեսաբցի Անի Բոյմուշաքյանը զանգահարել է Քեսաբի հայ ավետարանական եկեղեցու գրասենյակ, լսափողի այն կողմից նրան թուրքերենով պատասխանել են Ասադի վարչակազմի դեմ պատերազմող ջիհադականնները: Իսկ մեկ այլ քեսաբցի հայի վկայությամբ` տեղահանվելուց հետո երբ նա զանգահարել է իր բնակարան, նրան պատասխանել են ապստամբ գրոհայինները` դարձյալ թուրքերենով:
Հիշեցնենք, որ Քեսաբի հայերը ստիպված լքել են իրենց բնակավայրը և ապաստանել Լաթաքիայում, քանի որ Թուրքիայի տարածքից ներխուժած իսլամիստ ծայրահեղականները զինված հարձակումներ են իրականացրել Քեսաբի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին