Արմավիրցիներ. Ծիրանենիները 100 տոկոսով ցրտահարվել են
Եղանակային անբարենպաստ պայմաններից, ցածր ջերմաստիճանից մեծապես տուժել է Արմավիրի մարզը: Մարզի գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուների խոսքով, անձրևից, ձնից ու ցրտից մարզում տուժել են հատկապես խաղողի, ծիրանի ու դեղձի այգիները:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ ծիրանենին, դեղձենին, խաղողի այգիները 100 տոկոսով ցրտահարվել են:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ: Գյուղատնտեսներն էլ խորհուրդ են տալիս, այգիներում անպայման ծխեցնել մնացած պտղատուները ցրտահարությունից պահպանելու համար, իսկ ձյան հալոցքից հետո առատ ոռոգել:
Այսօր և առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, ցածր ջերմաստիճանային ֆոնը ըստ «Հայհիդրոմետ»-ի կպահպանվի: Առաջիկա գիշերը սպասվում է – 40C, մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արարատյան դաշտում` օդում -50C - -60C աստիճան ցուրտ: Ուստի հանրապետության ողջ տարածքում, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ծիրանենու և մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի կորուստների վտանգը դեռևս պահպանվում է:
Կից հրապարակումներ՝
Գյուղատնտեսության փոխնախարար. Վիճակը վատ է