
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. ««Կարֆուր»-ի բացումն ընդամենը ամիսների հարց է
««Կարֆուր»-ը Հայաստանում իր գործունեությունը ծավալելու է, ուղղակի ամիսների հարց է»,- Panorama.am-ի և «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Ըստ նրա, այս պահին ձեռնարկության կողմից տարվում են աշխատանքներ, որից հետո այն արդեն կհաստատվի Հայաստանում: Նա կրկնեց, որ ընդամենը ամիսների հարց է:
Դեսպանը ստույգ չնշեց, թե ֆրանսիական այդ ընկերությունը կոնկրետ երբ կսկսի իր գործունեությունը Հայաստանում. «Իր գալստյան մասին «Կարֆուր»-ը պաշտոնապես կհայտարարի»:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին «Կարֆուր»-ի հայաստանյան պատասխանատու Քրիստիան դը Նալը լրագրողներին ասել էր, որ վեց ամսից «Երևան մոլի» տարածքում բացվելու է «Կարֆուր» հիպերմարկետը:
Նախորդող հրապարակումներ՝
«Carrefour»-ի հայաստանյան պատասխանատու. Որևէ խոչընդոտ չի եղել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին