Մասաչուսեթսում հանդիսավոր կերպով բացվելու է «Մոր ձեռքեր» անունը կրող ցեղասպանության հուշահամալիրը
Մասաչուսեթսի նահանգի Լոուել քաղաքում մայիսի 10-ին հանդիսավոր կերպով բացվելու է ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է «The Armenian Weekly» պարբերականը:
«Ցեղասպանության նման ազդեցիկ խաչով հուշահամալիրը, որը կրում է «Մոր ձեռքերը» անվանումը, պատմական առումով կլինի առաջինը»,-գրում է պարբերականը:
Նախագծի հեղինակը նախկին քաղաքապետ Ջեյմս Միլինազոն է, ով հիմա քաղաքային խորհրդի անդամ է: Իսկ դիզայնի գաղափարը տվել է գեղանկարիչ Դանիել Վարուժան Էջինյանը:
«Խաչքարի նրբագեղությունը հելունով գործող ձեռքերն են, որը խորհրդանշում է հայկական ժառտանգության հարստությունը, որը մեր նախնիները դարերի ընհթացքում են ձեռք բերել: Հանգույց առ հանգույց էլ՝ հայ ժողովուրդն ամենուրեք հույսեր և երազանքներ են հյուսում»,-նշել է Վարուժան Էնիջինյանը:
Կոնգրեսական Պիտեր Քութունջյան նախագծի պատվավոր նախագահն է: