Շահգալդյան. «Իմ հետ ինտերվյուի րոպեն 100 դոլար ա»
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Շահգալդյանը: Հրաժարականի պատճառները մանրամասնելու մեր խնդրանքին, մարզպետն արձագանքեց. «Ւմ հետ ինտերվյույի րոպեն 100 դոլար ա, տվեք խոսամ»:
Կովալենկո Շահգալդյանի հրաժարակի մասին խոսակցություններն արդեն մի քանի շաբաթ է տարածվում են տեղեկատվական տարածքում: Մամուլը Կոտայքի մարզպետի պաշտոնում նրան փոխարինողի թեկնածու է համարում ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Վերջինս ևս ծագումով Կոտայքի մարզից է՝ Եղվարդ քաղաքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է