Մաքսային տուգանք` 1727 կիլոգրամ «մշակույթի» համար
«Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ապրիլի 20-ին Հայաստան է ներկրել նկարներ և քանդակներ՝ ընդհանուր 1727 կիլոգրամ քաշով: Այս մասին նշված է միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ Բ. Սարգսյանի կողմից մայիսի 30-ին կազմած ակտում:
Մաքսային օրենսդրությունը պահանջում է, որպեսզի ապրանքի ներկրումից հետո տասնօրյա ժամկետում ներկայացվի մաքսային հայտարարագիր: «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրինությունը, սակայն, նշված ժամկետում մաքսային հայտարարագիրը չի ներկայացրել, ինչի արդյունքում էլ Բ. Սարգսյանի կազմած ակտով որոշվել է Փարավոն Միրզոյանին ենթարկել վարչական տույժի՝ 50 հազար դրամի չափով: