Հասարակություն 14:00 28/06/2014

Անձնական տվյալները պտտվում են համացանցում. «Ոլորտն անմխիթար վիճակում է»

Հեռախոսի կամ անձնագրի համար իմանալը բավարար է, որպեսզի հնարավոր լինի տիրապետել մարդու անձնական տվյալներին: Հայաստանի քաղաքացիների տվյալների բազան համացանցում պտտվում է, իսկ իրավապահ մարմինները և նույն հասարակությունը դրան այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Նույնիսկ կայք է գործում, որտեղից կարելի է հեշտությամբ, մի քանի վայրկյանի ընթացքում ստանալ ցանկացած անձի բնակության հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի համարը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ տարիներ առաջ տեղեկատվական արտահոսք է եղել, տվյալները մինչ օրս շարունակում են օգտագործել: Խնդիրն այնքանով է խնդիր, որ այդ տվյալներն արդեն 4 տարի է` պտտվում են տարբեր ձևերով` վաճառվում են, ցանցում տեղադրվում ֆայլերի ձևով և այլն:

«Բնականաբար, օրենքի խախտում է` ինչպես արտահոսքը, այնպես էլ տվյալների տարածումը: Ընդհանրապես անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում սարսափելի վիճակում է: Ցավոք, առանձնապես ոչ հասարակությունն է հետաքրքրվում, ոչ լրատվամիջոցները… շարունակվում է տարածվել»,- ասաց նա:

Հարցին` սա հիմք չէ, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հետապնդում սկսեն, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Հիմնականում ոստիկանության իրավասության մեջ է: Դրանով ԱԱԾ-ն կարող է զբաղվել զուտ այն պատճառով, որ այդ բազաները նաև ադրբեջանական հաքերային խմբերն են տարածում` ներկայացնելով, որ իրենք են կոտրել: Չնայած իրականում ուղղակի ցանցում գտել են ու տարածում են»:

Ըստ փորձագետի, այլ հարց է, թե սկսած հետապնդումը ինչ արդյունք կտա: Խնդիրը նաև այն է, որ միայն մեկ կայք չէ, տվյաներն ամբողջ ցանցում ցրված են: Առնվազն երկու անգամ են այդ տվյալները դուրս եկել, ինչը Սամվել Մարտիրոսյանի բնորոշմամբ, նշանակում է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը մեզ մոտ այնքան անմխիթար վիճակում է, որ պարբերաբար արտահոսքը լինում է, առանձնապես հետևանքներ չի ունենում:

Նա հիշեցրեց, որ ժամանակին ոստիկանությունն այդ տվյալները վերավաճառող մի քանի անձի ձերբակալել է, բայց սկզբնաղբյուրը չեն հայտաբերել:

Որտեղի՞ց է եղել արտահոսքը: Այս հարցին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը պատասխանեց, որ դա ևս մեծ հարց է:

«Մի՞ տեղից է գնացել, թե՞ տարբեր տեղերից քիչ-քիչ հավաքել են: Այդտեղ փաստացի օպերատորների բազաներն են, անձնագրային բազաներն են: Կարելի է ենթադրել, որ արտահոսքը ոստիկանությունից է եղել, հաշվի առնելով, որ այսքան բան միանագամից իրար վրա է հավաքված: Կարող էր նաև կադաստրից լինել»,- նշեց նա:

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ տվյալները տարածվում են նաև այսպես ասած օրինական եղանակով, ինչը ևս մեծ խնդիր է. «Մեր անձնական տվյալները ոչ միայն քրեական ձևով են տարածում, այլև օրինական: Հասցեն, ըստ ընտրական օրենսգրքի, տեղադրված է elections.am-ի վրա: Ես ձեր անունը կարող եմ փնտրել և իմանալ որտեղ եք ապրում: Սա անձնական տվյալների թափանցիկություն է բոլորի համար, որն էլ օրինական ձևով է արվում»:

Նախորդող հրապարակումներ`
Ինչո՞ւ են մարդկանց անձնական տվյալները հրապարակվում ԿԸՀ կայքէջում. Իրավաբանի պարզաբանումը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դամասկոսում է
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:22
Խոշոր ավտովթար Ամիրյան-Սարյան խաչմերուկում
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 10։00-ի սահմաններում Ամիրյան-Սարյան...
Աղբյուր` Panorama.am
12:17
Անահիտ Մանասյան.Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն. կանանց...
Աղբյուր` Panorama.am
11:19
Գիտության փառատոնը շարունակվում է՝ նոր գիտաֆանտաստիկ փորձառություններով. Գիտուժ
Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ է և շնչում է գիտությամբ։ Գիտության փառատոնն ամփոփեց իր երկրորդ թեմատիկ բաժինը՝ «Մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:15
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր մասնակցությունը կօգնի ձևավորել այս էներգետիկան. Դավիթ Անանյան
«Ինչու՞ է անհրաժեշտ մասնակցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով վաղը՝ հոկտեմբերի 6-ին կայանալիք հանրահավաքին, և արդյո՞ք մեր...
Աղբյուր` Panorama.am
10:32
Ժաննա Անդրեասյան. Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ուսուցչի միջազգային օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասված է. «Այս տարի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Սիրելի՛ ուսուցիչ, եթե դասավանդում ես Մայր Հայաստանի դպրոցներում, ապա ուժ և միայն ուժ քարոզիր. Արցախի նախկին նախարար
Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյան ուշուղիչների տոնի առթիվ գրում է. «Բարձրաձայն խորհելու փոխարեն ...Ու ոչ մի խրամատում...
Աղբյուր` Panorama.am
10:03
Ինչ են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
09:55
Օր օրի ավելի եմ սիրում, Քեզ պաշտում, Մամա. Անդրեի ջերմ շնորհավորանքը
Երգիչ Անդրեն ջերմորեն շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձն ու սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակելով «Մամա» երգի...
Աղբյուր` Panorama.am
09:43
Քաղաքագետ. Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում
Քաղաքագետ Արա Պողոսյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ-ին ուղղված հայտարարություններին, գրում է. «Հեյդարի տղա, Բաքվի բռնապետ Իլհամը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Խոշոր վթար Տերյան փողոցում. կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 4-ին, ժամը 22:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Էդմոն Մարուքյանի կինը փորձում է դրամաշնորհով օրենսդրական փաթեթ մշակել
Համացանցային ազատ խոսքը լրջագույնս կսահմանափակվի
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Փաշինյանը չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որևէ փաստաթուղթ. խուսափում է պատասխանատվությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից: Նա չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը պատրաստվում է վոյաժի դեպի Շվեյցարիա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած հերթական մեծաթիվ պատվիրակությունը պատրաստվում է վոյաժի, այս...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». «Չլիցենզավորված գործողություն» Գավառի պոլիկլինիկայում. Ե՞րբ կկառուցվի կամ կվերանորոգվի Գավառի կլինիկան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում։...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ ԱՆ թեկնածուի նշանակման հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում խոսում են, որ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». Երբևէ դատավոր չաշխատած անձը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպե՞ս են դատական համակարգի հետ կապ չունեցող անձինք միանգամից հայտնվում համակարգի բարձր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Առանձնատան տերը կտրել է իր տան հարևանությաբ բարդիները, տեսչական մարմինը վարույթ է հարուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշենի երրորդ թաղամասի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող 45 բարդի է հոկտեմբերի 3-ին...
Աղբյուր` Panorama.am
08:38
ԲԿՄԱ-ի տնօրենը գրառումը ջնջելուց հետո հայտնել է, ինչու է որոշել հայ զինվորին Ստամբուլի մասին գիրք նվիրել
Երեկ աղմուկ հանեց հայ զինվորին «Ախ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրք նվիրելն ու գիրքը ձեռքին լուսանկարը հրապարակելը։ Ակումբի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
23:16
Աննա Հակոբյանը տղամարդ գործարարներին աջակցելու համար Livingston Restaurant-ում 1 մլն դրամ արժողությամբ մուտքի տոմսով ընթրիքի է հրավիրում
«Իմ քայլը» հիմնադրամը, որի նախագահն է Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարություն է տարածել, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:40
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի. ՀՀ ՄԻՊ-ը՝ Ավինյանի մամուլի քարտուղարին
ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքների խախտման առկայության...
Աղբյուր` Panorama.am
22:08
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում 11 փրկարար է զոհվել
Հինգշաբթի օրը իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Մարջայունին և Լիբանանի հարավային Շաքրա և Խորբեթ Սելեմ բնակավայրերում տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իսկ այսօր վերջին արդեն հինգ է պակաս. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Վերջին հինգ պակաս Վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ամոթ ձեզ, որ ստում եք ու կպնում մեր եկեղեցուն ու հավատքին․ Եղիշե Մելիքյանը՝ ՀՖՖ ղեկավարությանը
Հայաստանի առաջնության 2-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» խաղից հետո (1:3)  հետխաղային մամուլի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաւջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե...
Աղբյուր` Panorama.am
20:18
Կիրակնօրյա Սուրբ պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին
Առաջիկա կիրակի և հետայսու կիրակնօրյա Սուրբ Պատարագները, ընկալյալ կարգի համաձայն, Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին։ Այս մասին հայտնում են Մայր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ
14:49 04/10/2024

Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}