Հունիսին Արագածոտնում 84 երեխա է ծնվել
Արագածոտնի մարզի ծննդատներում հունիս ամսին գրանցվել է 84 ծնունդ: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության տվյալներով, նրանցից 40-ը տղա է, 44-ը՝ աղջիկ:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 20 երեխա՝ 13 տղա, 7 աղջիկ:
Ապարանի տարածաշրջանում ծնվել է 9 տղա և 8 աղջիկ՝ ընդամենը 17 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 39 երեխա: Այստեղ գերակշռում են աղջիկները՝ 22, տղաների թիվը 17 է: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 8 ծնունդ, որից 5-ը՝ տղա, և 3 աղջիկ:
Համեմատության համար նշենք, որ հուլիսի 1-3-ը Երևանի ծննդատներում ծնվել է 231 երեխա: Ծննդաբերող կանանցից մեկը եղել է արտերկրից, 62-ը՝ մարզերից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում