ԱԳՆ. Հայազգի երկու տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը նախօրեին այցելել է հիվանդանոցներ, ուր հոսպիտալացվել են Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժած հայերը։ Մասնավորապես, երկու տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, սակայն ըստ իշխանությունների՝ տուժածների փաստաթղթերի կորստի պատճառով առայժմ հնարավոր չէ պարզել նրանց քաղաքացիությունը։
ԱԳՆ-ից հաղորդում են, որ աշխատանքներ են տարվում տուժածների հարազատների հետ կապ հաստատելու ուղղությամբ։
Հիշեցնենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայեր:
Նախորդող հրապարակում`
Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով տուժածների մեջ հայեր կան
19 զոհ և 126 տուժած՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները