ՏՏ ճարտարագետ. Հայաստանում առցանց քարտեզների և գրադարանների խմբագրման համայնքների պակաս կա
Առցանց քարտեզների և գրադարանների խմբագրման թիմային գործին Հայաստանում դեռ պատրաստ չեն: BarCamp-Արցախ 2014-ի ընթացքում այս թեմաներով շնորհանդես ներկայացրած ՏՏ ճարտարագետ Նորայր Չիլինգարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ համայնքների պակաս կա մեզ մոտ:
Ըստ նրա պատճառը կամ այն է, որ տեխնիկապես պատրաստ չենք, կամ մոտիվացիա չկա:
«Կա, օրինակ, Wikipedia-ի ստատիկիա, որ ներկայացնում է մասնակիցների ակտիվության թիվը: Մեզ մոտ ակտիվ մասնակիցների թիվն ընդհանուր մասնակիցների թվից բավական ցածր է: Իրենք ավելի շատ գործ են անում, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան հետ չմնալ ուրիշ լեզուների համայնքներից»,- ասաց նա:
Գրադարաններում հայալեզու գրականությունը քիչ է. «Մենք առհասարակ քիչ ենք կարդում: Մեր գրախանութներում ևս քիչ են հայալեզու գրքերը: Քանի որ մենք քիչ ենք, նաև փոքր շուկա ենք, գրքերի թարգմանություններ հրատարակելն էլ ավելի է բարդանում: Այս ամենը փոխկապակցված է: Այդ պատճառով էլ հայալեզու գրականությունն այդքան հասանելի չէ: Եթե մարդն ուզում է որևէ գիրք կարդալ, ինքը ավելի շուտ առցանց դա կգտնի օտար լեզուներով: Մենք այստեղ ևս կորցնում ենք հայերենով կարդացողների առանց այն էլ քիչ զանգվածը, ինչն էլ բերում է նրան, որ լեզուն կենցաղային մակարդակի է հասնում»:
Անդրադառնալով քարտեզներին` Նորայր Չիլինգարյանը նկատեց, որ Bing-ի, Nokia-ի ու Google-ի քարտեզներն ազատ չեն, դրանք հնարավոր չէ հենց այնպես վերցնել և օգտագործել որևէ տեղ: ՏՏ ճարտարագետը նշեց, որ իր ներկայացրած Openstreenmap քարտեզները պատկանում են հանրությանը և եթե որևէ մեկը դրա վրա աշխատանք է տանում, ապա այդ աշխատանքը ոչ միայն իր սեփականնություն է, այլև հանրության:
Նախորդող հրապարակում`
BarCamp-Արցախ 2014-ի մեկնարկը հոգևոր էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան