«Էբոլա»-ն հասավ եվրոպացիներին
Մադրիդի հիվանդանոցում «Էբոլա» տենդից մահացել է մի եվրոպացի. իսպանացի հոգևորական Միգել Պախարեսը վարակվել էր մահաբեր հիվանդությամբ Լիբերիայում: 75-ամյա տղամարդը աշխատում էր աֆրիկյան այդ երկրում մի կազմակերպությունում, որտեղից օգոստոսի 7-ին տեղափոխվել է հայրենիք: Իր հետ միասին Մադրիդ է ժամանել միանձնուհի Խուլիանա Բոին, ում ևս կասկածում էին, թե վարակվել է, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ կինը առողջ է:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, «Էբոլա»-ից արդեն մահացել է 1013 մարդ, ընդհանուր առմամբ հայտնի է 1848 վարակվածների մասին: Օգոստոսի 8-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ «Էբոլա» վիրուսի տարածումը Արևմտյան Աֆրիկայում իրենից միջազգային նշանակության վտանգ է ներկայացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա