Արցախում եզդիների վերաբնակեցման ուղղությամբ պետք է աշխատել. ԼՂՀ ԱԺ նախագահ
Արցախում եզդիների վերաբնակեցման ուղղությամբ պետք է աշխատել՝ առանց երկար-բարակ խոսելու: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և հիշեցրեց, որ Արցախի իշխանությունները նման հնարավորությունը չեն բացառել:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ դա փոխի դեմոգրասիական պատկերը, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա լինելու է այնպիսի ծավալներով, որ կարող է ազդել»:
ԱԺ նախագահը կարծում է, որ այս հարցին պետք է ոչ այդքան դիվանագիտական, որքան մարդասիրական տեսանկյունից մոտենալ. «Շատ ավելի մարդկային խնդիր է, քան դրա տակ քաղաքական կամ դիվանագիտական բան որոնելը: Ճիշտ է, որ մենք հանգիստ, մեր հնարավորությունների սահմաններում աշխատենք»:
Կարդացեք նաև՝
Բաբայան. Ադրբեջանի իշխանություններն իրենց անհարգի խարդավանքների մեջ ներքաշել են նաև Իրաքի իշխանություններին