Կալիֆոռնիայի Սենատը ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը
Կալիֆոռնիայի Սենատը միաձայն` 36 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը, որով Հայոց ցեղասպանությունը վերապրածների և ականատեսների բանավոր հիշատակությունները ներառվում են Կալիֆոռնիայի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում: Այս մասին տեղեկացնում է «Asbarez.com»-ը:
Օրինագիծը հեղինակել է ժողովի անդամ Ադրին Նազարյանը: Սույն օրինագծով նաև նախատեսվում է Ցեղասպանության մասին ուսուցումն իրականացնելու համար ուսուցիչներին ապահովել համապատասխան ռեսուրսներով:
Օրենքի նախագիծը Սենատի օրակարգում միաձայն ներառվել էր այս տարվա ապրիլ ամսին, որից հետո ներկայացվել էր քննարկման և իրավական փորձաքննության: Ներկա փուլում նախագիծն ուղարկվել է նահանգի կառավարություն` հաստատման համար:
«Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Սենատին, ինչպես նաև սենատորներ Դի Լեոնին և Մարկ Ուայլանդին, համահեղինակներ Նազարյանին, Խաչո Աչաջյանին այս կարևորագույն նախագծին ցուցաբերած աջակցության, իրենց անսասան նվիրվածության և առաջնորդության համար»,- նշել է հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:
Կալիֆոռնիան այս օրենքի ընդունմամբ դարձավ ամերիկյան 12-րդ նահանգը, որտեղ Ցեղասպանության թեման ներառված է ուսումնական դասընթացների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան