Ա.Մանասյան. Ժամանակն է, որ ցեղասպանություն բառը փոխարինենք եղեռնով
Այն, որ ՀՀ նախագաը չի գնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, այլ գնում է ԱԳ նախարարը, դա արդեն ինչ-որ ուղերձ է պարունակում իր մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Մեր իշխանություններն այսօր աշխատանք չեն տանում կերպարի և ինֆորմացիոն քաղաքականության շտկման առումով, միշտ արձագանքողի դերում ենք»,-ընդգծեց բանախոսը:
Ըստ Մանասյանի՝ արդեն ժամանակն է, որ ցեղասպանություն բառը փոխարինենք եղեռնով, քանի որ եղեռնը ցեղասպանություն է տվյալ ժողովրդի հայրենիքում, ինչ էլ եղել է հենց հայերի հետ. «ԱՄՆ նախագահ Օբաման արդեն երկու անգամ, միգուցե չիմանալով, օգտագործել է եղեռն արտահայտությունը: Մենք պետք է օգտվենք դրանից»:
Քաղաքագետն ասաց, որ ցեղասպանության կոնվենցիան ընդունվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը հետադարձ ուժ չունի, ինչից էլ փորձում է Թուրքիան օգտվել:
«Մենք կարող ենք, օգտագործել եղեռն տերմինը, շրջանցենք ցեղասպանության այդ կոնվենցիան»,-ամփոփեց Մանասյանն՝ առաջարկելով ընդամենը մեկ բառով աշխարհին տալ ողջ ինֆորմացիան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան