Տուգանք` Ֆրանսիա արտահանված 400 տարեկան գոբելենը Հայաստան չվերադարձնելու համար
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Փարավոն Միրզոյանը տուգանվել է Ֆրանսիա արտահանված 16-17 դարերի արտադրության գոբելենը հայտարարագրված ժամկետում Հայաստան չվերադարձնելու համար: Panorama.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներից:
«Զվարթնոց» մաքսատան պետ Վ. Թամրազյանի կողմից օգոստոսի 15-ին կազմած ակտից տեղեկանում ենք, որ Փարավոն Միրզոյանը դեռևս անցած տարվա օգոստոսի 7-ին Ֆրանսիա է արտահանել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին պատկանող մեկ հատ գոբելեն, որը արտադրված է եղել 16-17-րդ դարերում՝ Ֆլանդրիայում:
Գոբելենը արտահանվել է «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով 348 օր ժամկետով: Հետագայում այդ ժամկետը երկարաձգվել է արտահանման պահից մինչև մեկ տարի: Սակայն, օգոստոսի 7-ին մեկ տարին լրացել է, բայց Փարավոն Միրզոյանը գոբելենն այդպես էլ դեռեւս չի վերադարձրել Հայաստան:
Ուստի, «Զվարթնոց» մաքսատան պետ Վ. Թամազյանը որոշում է կայացրել Փարավոն Միրզոյանին 50 հազար դրամ տուգանելու մասին:
Իսկ թե Փարավոն Միրզոյանը գոբելենը, երբ կվերադարձնի Հայաստան, անհայտ է, քանի որ մաքսատան պետի կազմած ակտում այդ մասին ոչինչ նշված չէ:
Նախորդող հրապարակում`
Մաքսային տուգանք` 1727 կիլոգրամ «մշակույթի» համար