Ընդդիմադիրներն առաջարկում են «Շրջանառության հարկի մասին» օրենքը կիրառել ընտրանքային
ԱԺ շենքի դիմաց հավաքված առևտրականների բողոքը անպատասխան չի մնա. ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով լսել էր բողոքի ակցիայի մասնակիցներին, Panorama.am-ին տեղեկացրեց, որ պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել, որպեսզի խնդիրը հրատապ կարգով մտցվի ԱԺ օրակարգ:
«Մեր նպատակն է, որպեսզի օրենքը հոկտեմբերի 1-ից չկիրառվի, այլ կիրառվի ընտրանքային: Այսինքն` եթե ուզում եմ 3.5 տոկոս, բայց առանց թղթի, իսկ եթե համաձայն եմ թղթով` ցույց տալ, թե ումից եմ, օրինակ ոսկի գնում, ապա 1 տոկոս, ինչպես ներկայումս առաջարկում է օրենքը»,- տեղեկացրեց Ա.Մանուկյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որի դեմ էլ բողոքում են ցուցարարները:
Հարակից հրապարակում`
Ցուցարարները հույս ունեն անձամբ պատգամավորներին փոխանցել իրնեց մտահոգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները