Շարունակելու ենք պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը խնդրին լուծում չի տվել. Ակցիայի մասնակիցներ
Գործադիրի նիստին զուգահեռ այսօր կրկին տոնավաճառների առևտրականները շարունակում են բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի առջև: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասացին, որ շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը իրենց խնդրին լուծումներ չի տվել:
Անդրադառնալով վերջին երկու օրերին Ազգային ժողովի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային, նրանք նշեցին, որ իշխող քաղաքական ուժի մեկ-երկու պատգամավոր է միայն իրենց մոտեցել, մինչդեռ, ըստ նրանց, եթե մյուսներն էլ իրենց լսեին, գուցե շահավետ առաջարկներ էլ անեին:
Նշենք, որ խոսքը վերաբերում է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններին: Օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները