Աղջիկ-երեխայի միջազգային օրն է. «Աղջիկ-երեխայի արժեքը պետք է հասցնել տղա երեխայի արժեքին»
Արդեն երրորդ տարին է, որ ՄԱԿ-ի կողմից հոկտեմբերի 11-ն աշխարհում նշվում է Աղջիկ-երեխայի միջազգային օրը: Խորհուրդն է՝ ուշադրություն գրավել աղջիկ երեխաների ցանկալի լինելուն, հնարավարություն տալ իգական սեռի ներկայացուցիչներին իրենց ներուժը իրագործել, բռնություններից ու խտրականություննեից զերծ պահել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ ինչ ուղղություններով են իրականացվում խտրականությունն ու բռնություններն աղջիկների նկատմամբ՝ ոչ լիարժեք հնարավորություն տալը, բռնություններ, սեռական բռնություններ, դեռահաս ամուսնություն:
«Հայաստանում մենք ունենք սեռով պայմանավորած երեխայի ընտրություն, որն ավելի պակաս խտրականություն չէ աղջիկ երեխայի նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօօր ՀՀ-ում 100 աղջկա համեմատ ծնվում է 113 տղա, մինչդեռ բնական հարաբերակցությունն է՝ 102-ը 106-ին:
Գ. Հայրապետյանը նշեց, որ տղայի գերակայությունը հայկական ընտանիքներում մինչև վեց անգամ գերակա է, քան աղջիկները: Նրա ներկայացմամբ, առաջին երեք պատճառներն են՝ ընտանիքի անունը, ցեղը շարունակելու ցանկություն, ծնողներին մեծահասակ տարիքում ֆինանսական աջակցության և սատարման խնդիրն, որը նորմալ է այն երկրների համար, որտեղ չկա սոցիալական կայուն աջակցման համակարգ, երրորդ պատճառը՝ տղամարդու գերակայող դերն ընտանիքում ու հասակությունում:
Նա նաև նշեց, որ ՀՀ-ում նաև այլ խտրականություններ են իրականացվում աղջիկների նկատմամբ՝ հնարավորությունների սահմանափակում, վաղաժամ ամուսնություններ և այլն: Տվյալների համաձայն, ՀՀ-ում 15-19 տարեկան ամուսնացած աղջիկները կազմում են 10 տոկոս, իսկ տղաները 0,5 տոկոս է:
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանն էլ խոսելով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին, ասաց, որ այս պահին աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, թե ինչպես կարող են լուծել այդ խնդիրը: Ըստ նրա, միայն օրենսդրական կարգավորմամբ հնարավոր չէ հասնել խնդրի լուծման, անհրաժեշտ է համալիր քայլեր:
Նրա խոսքով, ՀՀ-ում շատ հաճախ կանայք ենթարկվում են ընտանիքի անդամների կողմից հոգեբանական ճշման այն պատճառով, երբ պարզվում է, որ պետք է աղջիկ երեխա ունենան: Ա. Սաֆարյանն ասաց, որ կինը երբեք չի բողոքում, որ ընտանիքի կողմից ճնշումների է ենթարկվում հենց այն պառճառով, որ սպասում է աղջիկ երեխայի: Նրա ներկայացմամբ, եղել են դեպքեր, որ ՄԻՊ աշխատակազմին դիմել են կանայք, ովքեր ծեծի են ենթարկվել ընտանիքի անդամների կողմից, որովհետև երկրորդ կամ երրորդ հղիությունը աղջիկ է:
«Աղջիկ-երեխայի արժեքը պետք է հասցնել տղա երեխայի արժեքին»,- ասաց Գ. Հայրապետյանը՝ ընդգծելով, որ միֆ են այն պատկերացումները, թե տղաներն ավելի շատ են հոգ տանում ծնողների մասին:
Միաժամանակ նա նշեց, որ չպետք է կենտրոնանալ արհեստական ընդհատման խնդրի վրա, քանի որ արհեստական ընդահումը միայն գործիք է, չլինի այդ գործիքը, կլինի մեկ այլ գործիք:
«Պետք է արմատին հարված հասցնենք, ոչ թե գործիքին»,- ասաց Գ. Հայրապետյանը:
Հայաստանում բնակվում է մոտ 422 հազար աղջիկ (0-18 տարեկան): Հայաստանում աղջիկ-երեխա ցանկացող ամեն ընտանիքին բաժին է ընկնում տղա երեխա ունեցող վեց ընտանիք: Հայաստանում ամեն տարի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով չի ծնվում միջինը 1500 աղջիկ: Հայաստանում աղջիկ-երեխաներն արդեն մոտ 45 հազարով քիչ են տղա-երեխաներից (0-18 տարեկան), և այդ միտումը շարունակվում է: 2013 թվականին ՀՀ-ում ծնվել է 41 հազար 906 երեխա, որից 19 հազար 570-ն աղջիկ, 22 հազար 336-ը՝ տղա: Այս տվյալները ներկայացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան