Եռյակը շաբաթը մեկ հանրահավա՞ք է անցկացնելու
Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00-ն Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
Իրազեկումների մեջ նշված է, որ հավաքների ընթացքում լինելու են երթեր՝ ժամը 19:30-ից Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով:
Այս մասին տեղեկանում են քաղաքապետարանի պաշտոնական կայքից: