«Ո՛Չ պարոնայք և տիկնայք պաշտոնյաներ, տնօրեններ, ներառական կրթությունը շա՜տ թերություններ ունի»

Ներառական կրթությունը Հայաստանում թեև կայացած փաստ է, բայց խնդիրներն օրեցօր նվազելու փոխարեն, կարծես ավելանում են: Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ ներառական կրթություն իրականացնող դպրոցները պետք է հարմարեցված լինեն ոչ միայն դռան մոտ թեքահարթակի առկայությամբ, այլև ներսում բոլոր հարմարություններով, քանի որ երեխան միայն ուսում չէ, որ պետք է ստանա այդ դպրոցում, այլև մյուս երեխաների հետ հավասարապես բաշխի իր ժամանակը հաստատության ներսում: Բայց ցավոք` միշտ չէ, որ դա հնարավոր է:

«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը Facebook-յան իր էջում բարձրաձայնել է հետևյալ խնդիրը` հորդորով դիմելով հատկապես ներառական դպրոցների տնօրեններին:

«Երեխան 8 տարեկան է, 20-25 կգ քաշով, դասարանն էլ գտնվում է դպրոցի 3-րդ հսրկում: Բնականաբար ծնողը մի քանի անգամ խնդրում է տնօրենին դասարանն իջեցնել առաջին հարկ, բայց շատ քաղաքակիրթ ձևով մերժվում է: Եվ ստիպված, ամեն օր, մայրը իր 25 կգ քաշով երեխային բարձրացնում է 3-րդ հարկ, հետո էլ իջնում ու սայլակն է 3 հարկ բարձրացնում: Մեկ այլ օրինակ, երբ հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված դասարանը կառուցվում է դպրոցի 2-րդ, 3-րդ հարկում…

Ծիծաղելի է չէ՞, տեսնես ո՞ւմ համար է կառուցվել այդ շա՜տ ժամանակակից և հարմար սենյակը: Իմ կարծիքով` այն պաշտոնյաների, որոնք շրջայցի ժամանակ գալիս են, տեսնում, հիանում, ժպտում, և վերջապես բոլորի համար հայտնում իրենց հեղինակավոր կարծիքը ` ներառական կրթությունը կայացե՛լ է: Ո՛Չ պարոնայք և տիկնայք պաշտոնյաներ և տնօրեններ ( բացառություններ իհարկե կան), ներառական կրթությունը շա՜տ թերություններ ունի, բայց ցանկության դեպքում` շտկելի թերություններ… Ո՞ւմ ենք խաբում, ինքներս մե՞զ, արտասահմանյան հյուրերի՞ն, մեր ծնողներին և երեխաների՞ն, թե այն մարդկանց, ովքեր հազարավոր դոլարների եկամուտ ունեցան այս համակարգի ներդրումից:

ՇԱ՜Տ բարկացած եմ, թևաթափ եղած, քանի որ չե՛մ կարողանում տեսնել մայրերի հոգեկան ապրումներն ու փոքրիկների ֆիզիկական տանջանքները»,- գրառել է Նարինե Մանուկյանը:

Վերջինս նշել է, որ իր քննադատությունը լոկ քննադատություն չէ և ինքն ունի թե սկզբունքներ, թե հստակ առաջարկներ` ինչպես կարելի է բարելավել այս համակարգն ու հսկողություն սահմանել:

«Ամեն հաշմանդամություն ունեցող աշակերտի համար դպրոցը տարեկան ստանում է մոտ 450.000 ՀՀ դրամի կարգի գումար: Հարգելիներս, միթե՞ հնարավոր չէ գոնե տարրական մարդկային պայմաններ ապահովել այս փոքրիկների իրավունքների իրագործման համար, չէ՞ որ վաղը յուրաքանչյուրիդ երեխան կարող է հայտնվել այս փոքրիկների տեղում, չէ՞ որ այս մայրերն առանց այդ էլ շա՜տ բարդ կենցաղով են ապրում, գրեթե հուսահատված են, և վերջապես որոշում են երեխային տանել  «ներառական» դպրոց, և այստեղ արդեն անխուսափելիորեն բախվուն են չինքնահաստատված մարդկանց հետ, որոնք իրենց հարմար թիրախ են ընտրում հենց այս մայրերին… Բոլորը մեկի պես մասնակցում են ձևական սեմինարների, հավաքվում, քննարկում, թուղթ սևացնում, բառերի կույտ անգիր անում և վերջ: Իսկ ո՞ւր է ձեր արած գործը, ո՞ւր են արդյունքները:

Այո՛, յուրաքանչյուր տնօրեն, ում վստահվել է ներառական դպրոց, պետք է հստակ գիտակցի իր պարտականութնուններն ու հասկանա մի պարզ բան ` երեխան, որն ինքնուրույն չի տեղաշարժվում, պետք է սովորի առաջին հարկում, կամ էլ հնարավորություն ստեղծվի վերև բարձրանալու: Սա ակնհայտ իրավունքների խախտում է, խտրականության դրսևորում, օրենքի ոտնահարում, և վերջապես, էլ ո՞ւր մնաց մարդկային վերաբերմունքը:

Բավակա՛ն է, ոչ ոքի չենք խնայելու, մայրերի առողջության հաշվին չե՛ք գովազդվելու, չե՛ք ինքնահաստատվելու: Ես մայրերի հետ միասին շրջելու եմ ներառական կոչվող դպրոցներում, հետո էլ իմ ֆեյսբուքյան էջում, նաև «Հայ Մայրեր» ֆբ էջում հաշվետվություն եմ գրելու ամեն դպրոցի մասին: Կո՛չ եմ անում միանալ նաև բարեխիղճ լրագրողների: Ներկայացնելու ենք ամեն ինչ, ինչպես որ կա… Շնորհակալագրեր ենք հանձնելու այն տնօրեններին, ովքեր կատարում են իրենց պարտականություններն ու քննադատելու ենք նրանց, ովքեր շրջանցում են դրանք: Թույլ չե՛նք տալու, որ ոտնահարվեն հաշմանդամություն ունեցող երեխաների սովորելու և հասարակությանն ինտեգրվելու տարրական իրավունքները»,- հավելել է նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}