Ադրբեջանում կոչ են անում եթերից որքան հնարավոր է շատ վիրավորանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին
Վերջին շրջանում որոշ ադրբեջանական մեդիա ռեսուրսների, մասնավորապես` հեռուստաալիքների` Հայաստանի ու հայերի թեմայի շուրջ նյութերում ու սյուժեներում ավելի հաճախ կարելի է հանդիպել հայհոյանքների, կոպիտ և վիրավորական արտահայտությունների, հաղորդում է ադրբեջանական Moderator.az կայքը` հարցադրում բարձրացնելով, թե եթերում նման արտահայտություններ հնչեցնելը որքանով է ճիշտ մասնագիտական էթիկայի ու լրագրողական մշակույթի տեսանկյունից:
«Արդյոք ադրբեջաներենն այնքան աղքատ լեզու՞ է, որ Հայաստանի նկատմամբ ունեցած ատելությունն ու վրդովմունքը հնարավոր չէ փոխանցել առանց հայհոյանքի ու վիրավորանքների», -հարցնում է կայքը:
Հարցին պատասխանել է Ադրբեջանի ազգային ռադիոհեռուստատեսության խորհրդի փորձաքննության, ծրագրավորման և վերլուծական բաժնի տնօրեն Թեվեքքուլ Դադաշովը` կոչ անելով ադրբեջանական լրատվադաշտին որքան հնարավոր է շատ վիրավորանքներ կիրառել Հայաստանի թեմայով նյութերում:
«Չեմ բացառում, որ եթերում կոնկրետ Հայաստանի հետ կապված վիրավորական արտահայտություններ են թույլ տրվել. որ հեռուստաալիքն այդպես արել է, շատ էլ լավ է արել: Թող ամեն մի հեռուստաալիք որքան կարող է վիրավորանքներ տեղա Հայաստանի հասցեին, ոչ մի խնդիր չկա: Հայաստանի հետ պետք է խոսել նրան արժանի լեզվով», -ընդգծել է Դադաշովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան