Մեզ հույսի ու հավատի նախարարություն է պետք. Հ. Մարգարյանը բորբոքվեց
«Թող ստեղծեն հույսի ու հավատի նախարարություն, այս երկրում դա ավելի կարևոր է»,- քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ իր դժգոհությունն արտահայտելով կառավարման համակարգում նախատեսվող փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ:
Հ. Մարգարյանի վրդովմունքը հասավ նրան, որ նա հիշատակեց, որ անգամ հղի կանայք են դուրս եկել փողոց բողոքի, քանի որ պետությունը հասել է նրան, որ ծննդաբերության փոխհատուցումն է կրճատում, իսկ Կառավարությունը այդ խնդիրը թողած ՝ նոր նախարարություններ ձևավորելու հարցն է հրատապ բերում ԱԺ:
«Մեզ հույսի ու հավատի նախարարություն է պետք »,- հավելեց նա:
Հիշեցնենք, կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է կառավարությունը համալրել նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությամբ, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարությանը, ինչի արդյունքում այս երկու նախարարությունների փոխարեն կձևավորվի մեկ՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Հարակից հրապարակում`
Նոր նախարարությունները կբերե՞ն կրճատումներ (տեսանյութ)