Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը` TRACE International հակակոռուպցիոն վարկանիշային աղյուսակում
TRACE International ոչ առևտրային գործնական միությունը (միջազգային կազմակերպոթյուն, որ օգնում է ընկերություններին համապատասխանել հակակոռուպցիոն օրենսդրությանը) Rand Corporation ամերիկյան վերլուծական կենտրոնի հետ համատեղ նեկայացրել է Կոռուպցիոն ռիսկերի ինդեքս, որի համաձայն` Հայաստանը զբաղեցրել է 197 երկրների շարքում 87-րդ տեղը, Վրաստանը հայտնվել է 11-րդում, Թուրքիան` 70-րդում, ՌԴ-ն` 134-րդում, իսկ Ադրբեջանը` 140-րդում:
TRACE Matrix-ն արձանագրում է տարբեր երկրներում կաշառակերության հետ կապված իրավիճակը: Ըստ վարկանիշի` ամենաքիչ կոռուպացված երկիրն Իռլանդիան է, 2-րդ տեղում` Կանադան, 3-րդում` Նոր Զելանդիան, 4-րդում` Հոնկոնգը, 5-րդում` Շվեդիան: Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Ֆինլանդիան, Սինգապուրը, Ճապոնիան, Գերմանիան ու ԱՄՆ-ն:
Պետությունները գնահատվել են 4 հիմնական չափորոշիչներով. ինչպես է բիզնեսը փոխգործակցում երկրի իշխանությունների հետ, ինչ հակակոռուպցիոն օրենքներ են առկա այդ երկրում, ինչպես են դրանք պրակտիկ կիրառություն ստանում, որքանով է թափանցիկ պետական ծառայությունն ու ընթացակարգերը, արդյոք կա հնարավորություն հասարակական վերահսկողություն սահմանել այդ ամենի նկատմամբ, այդ թվում` երկրի ԶԼՄ-ների կողմից:
Համաձայն TRACE Matrix-ի` կոռուպցիայի տեսանկյունից ռիսկային են Կամբոջան, Ուզբեկստանը, Անգոլան, Եմենն ու Նիգերիան:
Նյութեր թեմայի շուրջ`
Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջատար է «Doing Business-2015» վարկանիշային աղյուսակում
«Transparency International». Հայաստանը ներգրաված չէ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն վարկանիշային աղյուսակում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները