Ի՞նչ խախտումներ են գտել Լոռու մարզի ռեստորաններում
Լոռու մարզում ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության այս տարվա ծրագրով նախատեսված է եղել ստուգում իրականացնել հանրային սննդի 20 օբյեկտներում: Նոյեմբերի մեկի դրությամբ ստուգում իրականացվել է 10 օբյեկտում, որից 4-ի վերաբերյալ որոշումները չեղյալ են հայտարարվել՝ դրանց գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ:
Ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանի՝ Panorama.am-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, ստուգումների արդյունքում հայտնաբերվել են «Անասնաբուժության մասին», «Սննդի անվտանգության մասին» օրենքների, ինչպես նաև կառավարության որոշման պահանջների խախտումներ:
Մասնավորապես. Ծառայության մասնագետները գտել են «Սննդի անվտանգության մասին» օրենքի պահանջների խախտումներ. «Սննդի շղթայում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջները»:
Ծառայության աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում նաև նշված է, որ բոլոր տնտեսվարողները, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերվել, ենթարկվել են վարչական պատասխանատվության, տրվել են հանձնարարականներ խախտումների վերացման վերաբերյալ: Իրականացվել է վերահսկողություն հանձնարարականների կատարման մասով:
Մյուս մարզերի հանրային սննդի օբյեկտների վերաբերյալ հրապարկումները՝ հաջորդիվ:
Նախորդող հրապարակումներ՝
Սննդի անվտանգության ծառայության թիրախում այս տարի ռեստորանային ծառայություններն են
Ի՞նչ է գտել ՍԱՊԾ-ն Արարատի ռեստորաններում
Արագածոտն, Արմավիր. Ստուգված գրեթե բոլոր ռեստորաններում խախտումներ են հայտնաբերվել
Տավուշի հանրային սննդի 10 օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել
Վայոց Ձորի ռեստորաններն աշխատել են օրենքների խախտումներով
Կոտայքում 21 ռեստորաններից միայն 5-ում խախտումներ չեն գտել