Խորհրդարանը կողմ կքվեարկի արդյո՞ք երեխաներին կրծքով կերակրման խրախուսման օգտին
Խորհրդարանը վերջապես սկսեց քննարկել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» նախագծի երրորդ ընթերցումը: Ներկայացնելով նախագիծը ԱԺ առողջապահության և մայրության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով նաև հանդիսանում է նախագծի համահեղինակ տեղեկացրեց, որ առաջին-երկրորդ ընթերցումից հետո որևէ առաջարկություն չեն ստացել և նախագիծը միայն խմբագրական փոփոխություններ է կրել:
Կարևորելով նախագիծը նա ասաց. «Վերջերս մի ռուսական ալիքով ես տեսա գովազդ, որտեղ գովազդում էին այնպիսի մանկական սնունդ, որը իբրև թե թույլ է տալիս, որպեսզի երեխան խելացի մեծանա... աբսուրդ է: Մայրական կաթից էլ ավելի հարուստ, հարմար և կարևոր սնունդ այդ հասակի երեխաների, մանավանդ մինչև մեկ տարեկան երեխաների համար գոյություն չունի և բացի բացասական ազդեցությունից մանկական սնունդը, որը փոխարինում է կրծքով սնուցումը չի կարող ունենալ»,- հայտարարեց նա:
Այսպիսով` հարցի քննարկումն ավարտվեց: Արա Բաբլոյանը հույս հայտնեց, որ նախագիծը վերջապես կընդունվի: